C վիտամինի բարձր չափաբաժինը կարող է վնասել
Վիտամին C-ի չափազանց բարձր չափաբաժինները դրական ազդեցություն չեն ունենում կորոնավիրուսի բուժման վրա, սակայն կարող են վնասել աղեստամոքսային տրակտն և երիկամները։ Այս մասին RT-ին հայտնել է կենսաֆիզիկոս, National Technology Initiative (NTI) Healthnet-ի աշխատանքային խմբի փորձագետ Անդրեյ Լոմոնոսովը։
Գիտնականի խոսքով՝ վիտամին C-ն իսկապես օգնում է դիմանալ մրսածությանը, սակայն դրա ազդեցությունը կորոնավիրուսի ընթացքի և արագ վերականգնման վրա ապացուցված չէ։
«Անվտանգ չափաբաժնից բարձր վիտամին ընդունելը կարող է հանգեցնել կողմնակի բարդությունների, որոնց թվում՝ աղեստամոքսային տրակտի խանգարում, օրինակ՝ այրոց; ինչը կարևոր է իմանալ այս հիվանդության նկատմամբ հակում ունեցող մարդկանց համար, երկաթի հետ միասին վիտամին C ընդունելու դեպքում հնարավոր է նաև երկաթի ավելցուկի կուտակում օրգանիզմում»,- ասել է Լոմոնոսովը։
Հիշեցնենք՝ ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կա ավելի քան 412 միլիոն վարակված մարդ, և թվերը մշտապես թարմացվում են առավելագույն մակարդակի վրա։ Ավելի քան 5,8 միլիոն հիվանդի չի հաջողվել փրկել. Ամենաբարդ իրավիճակը ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում է։