Կադիրովի դուստրը պաշտոն է ստացել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դուստրը՝ Խութմատը, պաշտոն է ստացել Չեչնիայի ղեկավարի քարտուղարությունում։ Այս մասին հայտնում է «Գրոզնի Ինֆորմը»։
20-ամյա Կադիրովան հանրապետության ղեկավարի քարտուղարության ղեկավարի տեղակալ է նշանակվել։ Խութմատ Կադիրովան իր նոր պաշտոնում կհամակարգի վերականգնողական կենտրոնների աշխատանքը։ 2013թ․ մարտին Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ իր դուստր Խութմատը Ղուրանն անգիր է արել։
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարի ավագ դուստրը՝ Այշատ Կադիրովան, երկրի մշակույթի նախարարության ղեկավար էր նշանակվել։ Նշանակման պահին նա 22 տարեկան էր։