ԱՄՆ-ը կպատասխանի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում
ԱՄՆ-ը պատրաստ է պատասխանել Ռուսաստանին, եթե նա ագրեսիվ գործողություններ ձեռնարկի Ուկրաինայի դեմ։ Այս մասին «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Եթե կա իրավիճակի լուծման դիվանագիտական ուղի գտնելու հնարավորություն, ես հաստատ մտադիր եմ դա անել, բայց եթե մենք ստիպված լինենք պատասխանել Ռուսաստանի ագրեսիային, մենք դա կանենք», – ասել է Բլինքենը: