Դոնբասում երկու ուկրաինացի զինծառայող է զոհվել
Դոնբասում երկու ուկրաինացի զինծառայող է զոհվել, 4-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
«Գնդակոծության հետևանքով երկու ուկրաինացի զինծառայողներ բեկորային վնասվածքներ են ստացել, որոնք անհամատեղելի են կյանքի հետ։ Չորս զինծառայողներ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել և գտնվում են բուժհաստատություններում»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՊՆ-ում նաև հայտարարել են, որ ուկրաինացի զինվորականները վերահսկում են Դոնբասի իրադրությունը և համարժեք են արձագանքում պոտենցիալ սպառնալիքներին:
Ուկրաինայի արևելքում իրավիճակը սրվել է փետրվարի 17-ին։ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում հայտնել են վերջին ամիսների ընթացքում Ուկրաինայի կողմից ամենաինտենսիվ գնդակոծությունների մասին: Դրանք հանգեցրել են քաղաքացիական ենթակառուցվածքների մի շարք օբյեկտների վնասմանը։ Ուրբաթ օրը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը մարտական գործողությունների աճող սպառնալիքի կապակցությամբ հայտարարել են հանրապետությունների բնակիչներին Ռուսաստան տարհանելու մասին: Շաբաթ հանրապետություններում համընդհանուր մոբիլիզացիա էր հայտարարվել։
Ավելի վաղ ԵԱՀԿ-ում ԴԺՀ-ի ներկայացուցչությունում հայտնել էին, որ նախորդ օրվա ընթացքում ԶՈՒ-ն 49 անգամ գնդակոծել է հանրապետության տարածքը՝ արձակելով 667 ռազմամթերք: