Վահան Բիչախչյանի հիանալի ցուցանիշը՝ լեհական Էքստրակլասայի պատմության մեջ
Երրորդ անընդմեջ խաղում դառնալով գոլի հեղինակ՝ «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հիանալի ցուցանիշ է գրանցել։
Վահանը 21-րդ դարում 5-րդ ֆուտբոլիստն է, որը Էքստրակլասայում գոլի հեղինակ է դառնում մեկնարկային երեք խաղում անընդմեջ։
Նախկինում նման ցուցանիշ գրանցել են Դուդու Բիտոնը (2011 թվական), Նեմանյա Նիկոլիչը (2015 թվական), Իգոր Անգուլոն (2017 թվական) և Միկաել Իշակը (2020 թվական)։
Հատկանշական է, որ նշված ֆուտբոլիստներից միայն Բիչախչյանն է բոլոր գոլերը խփել փոխարինման մտնելուց հետո։ Գրում է ArmSport.am-ը։