Օտտավայում բողոքի ցույցը ցրելու ժամանակ կալանավորվել է ավելի քան հարյուր մարդ
Կանադայի մայրաքաղաք Օտտավայում կորոնավիրուսի սահմանափակումների դեմ բողոքի ցույցը ցրելու ժամանակ կալանավորվել է ավելի քան 100 մարդ, տեղեկացրել է քաղաքի ոստիկանությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ավելի վաղ տեղեկացվել էր 70 մարդու կալանավորման մասին։
Օտտավայի ոստիկանության հայտարարությունում նշվել է, որ կալանավորվել է ավելի քան 100 մարդ։
«Դուք պետք է հեռանաք։ Դուք պետք է դադարեցնեք հետագա անօրինական գործունեությունը եւ անհապաղ հանեք ձեր մեքնենաները եւ/կամ գույքը անօրինական բողոքի տեղերից։ Անօրինական բողոքի անցկացման վայրերում գտնվող յուրաքանչյուր մարդ կարող է ձերբակալվել»,- ասվում է ոստիկանության թվիթերյան հայտարարությունում։
Ուրբաթ առավոտյան Կանադայի մայրաքաղաքի ոստիկանությունը սկսել է կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից քաղաքի կենտրոնական շրջանի մաքրման գործողությունը։ Մեկ օր առաջ ձերբակալվել էր բողոքի երկու կազմակերպիչ։
Բողոքի ալիքը ողջ Կանադայում սկսվել է հունվարի կեսին, երբ հեռահար ճանապարհների հազարավոր վարորդներ եւ այլ ցուցարարներ հավաքվել էին Օտտավայում՝ ամերիկա-կանադական սահմանը հատող բեռնատարների վարորդների պատվաստմանն իրենց անհամաձայնությունը հայտնելու համար։