Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակված 179 147 մարդ է հայտնաբերվել
Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով հոսպիտալացումների թիվը մեկ օրում կազմել է 15 062, ինչը 19,2 տոկոսով ցածր է նախորդ օրվա ցուցանիշից: Այս մասին շաբաթ լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մեկ օր առաջ եղել է 18 632 դեպք։
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 179 147-ով՝ հասնելով 15 199 720-ի ։ Հարաբերական արտահայտությամբ, հիվանդների թվի աճը կազմել է 1,19 տոկոս:
Կորոնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը մեկ օրում աճել է 191 098-ով՝ մեկ օր առաջ 198 369-ի դիմաց: Ընդյանուր առմամբ համավարակի սկզբից ի վեր գրանցվել է առողջացման 12 217 942 դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահվան ելքերի թիվը մեկ օրում աճել է 798-ով՝ հասնելով 344 755-ի։ Մեկ օր առաջ գրանցվել էր 784 մահվան դեպք։