Շոլց․ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը տեսանելի ապագայում օրակարգում չէ
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը «օրակարգում չէ» տեսանելի ապագայում։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության հարցերով խորհրդաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ դաշինքին Ուկրաինայի երաշխավորված անդամակցության օգտին որոշում չի եղել։