Զելենսկին թռչում է Մյունխեն՝ մասնակցելու անվտանգության համաժողովին, հանդիպելու Ջոնսոնի, Շոլցի և Հարիսի հետ
Մյունխենի անվտանգության համաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ, տեղեկացնում է «УНИАН»-ը։
Ինչպես փոխանցում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, այսօր Զելենսկին կայցելի Մյունխեն (Գերմանիա)՝ անվտանգության հարցերի վերաբերյալ համաժողովին մասնակցելու եւ այդ հարթակում նախատեսված բանակցություններ անցկացնելու համար։
Նախատեսված են Զելենսկու հանդիպումները Ջոնսոնի, Շոլցի եւ Հարիսի, միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների եւ Ուկրաինայի այլ գործընկերների հետ։
Նշվել է, որ Զելենսկին «կոնկրետ պայմանավորվածություններ է սպասում Ուկրաինայի կայունության ամրապնդման համար երկրին լրացուցիչ ռազմական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ»։
Արդեն այսօր նախագահը պետք է վերադառնա Կիեւ։