«Պոգոնի» ֆուտբոլիստները հանդերձարանում վանկարկել են Բիչախչյանի ազգանունը
«Պոգոնի» ֆուտբոլիստները «Ստալի» նկատմամբ հաղթանակից հետո հանդերձարանում վանկարկել են թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի ազգանունը։
Հայաստանի հավաքականի խաղացողը փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին եւ հաղթական գոլը խփեց ավելացված չորրորդ րոպեին։ «Պոգոնը» հաղթել էր 1։0 հաշվով եւ 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Բիչախչյանը Լեհաստանի առաջնության երրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ վերջնամասում փոխարինման դուրս գալուց հետո։