ԱՄՆ Օդուժը ֆինանսավորում է 7,5 միլիոն դոլար արժողությամբ հետազոտական նախագիծը, որն ուղղված է «լուսնային խցանումների» կանխարգելմանը
ԱՄՆ Օդուժը ֆինանսավորում է 7,5 միլիոն դոլար արժողությամբ հետազոտական նախագիծը, որն ուղղված է «լուսնային խցանումների» կանխարգելմանը, գրում է The Hill-ը:
Օդուժի հետազոտական լաբորատորիայի եւ Արիզոնայի համալսարանի միջեւ համագործակցության արդյունքում ծնված նախաձեռնությունն ուղղված է դեպի Լուսին ուղեւորվող հաջորդ սերնդի առաքելությունների համար պոտենցիալ վտանգների կանխարգելմանը:
«Երկրի շուրջ ուղեծրային տարածությունը դառնում է չափազանց ծանրաբեռնված, ուստի Տիեզերական ուժերի հետազոտական լաբորատորիան եւ Օդուժը փորձում են հասկանալ Լուսնի շուրջ խնդիրը»,-հայտարարել է Արիզոնայի համալսարանից աստղագնաց Ռոբերտո Ֆուրֆարոն:
Բացի այդ, Արիզոնայի համալսարանի աշխատակից Վիշնու Ռեդիին մտահոգում է, որ առաջիկա ութ տարվա ընթացքում նախատեսված է, ըստ ամենայնի, դեպի Լուսին ավելի քան 50 առաքելություն:
Հետազոտողները նշում են, որ յուրաքանչյուր հաջողված արձակումն ուղեկցվում է տիեզերական աղբի արտանետմամբ, ինչը մեծացնում է բախման հավանականությունը: « Տիեզերական աղբի խնդիրը կարգուկանոնի բացակայությունն է»,-ասել է Ռեդին:
ՆԱՍԱ-ի տվյալներով՝ Երկրի ուղեծրում գտնվում է առնվազն 10 սանտիմետր չափսերով ավելի քան 23 000 ուղեծրային բեկոր: Իսկ Լուսնի ուղեծրում գտնվում են շուրջ 12 օբյեկտներ: