Մասկը Ջասթին Թրյուդոյին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ
Իլոն Մասկն իր թվիթում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ, ով, կարծես, աջակցում էր կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքող բեռնատարներին, եւ անմիջապես փոթորիկ է առաջացրել Twitter-ում:
Իլոն Մասկն իր թվիթը հրապարակել էր չորեքշաբթի կեսգիշերից քիչ առաջ Կալիֆոռնիայում եւ առանց որեւէ բացատրության հեռացրել այն մինչեւ հինգշաբթի կեսօր: Նա թվիթը մեկնաբանելու խնդրանքին չի պատասխանել, հայտնում է Reuters-ը:
Tesla Inc-ի գործադիր տնօրեն Մասկը հունվարի վերջին Twitter-ում աջակցություն էր հայտնել բեռնատարների կանադացի վարորդներին, ովքեր փակել էին ճանապարհներն ու կամուրջները՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Թրյուդոյի կառավարության կողմից խրախուսվող առողջապահական քաղաքականության դեմ իրենց անհամաձայնությանը: