Քենդալ Ջենների ալկոհոլային ապրանքանիշին մեղադրել են գրագողության մեջ
«Tequila 512» ընկերությունը դատական հայց է ներկայացրել մոդել Քենդալ Ջենների «818 Tequila» ապրանքանիշի դեմ՝ աստղին մեղադրելով գրագողության մեջ։
Կազմակերպության ներկայացուցիչնեչւ պնդում են, որ մոդելը ոչ միայն գողացել է իրենց անվանումը, այլեւ փորձել է կրկնօրինակել դիզայնը։ Հայցում նշվում է, որ շշերը շատ նման են, քանի որ ապրանքանիշերը դիմային հատվածում մեծ թվեր ունեն։
«Համեմատելով այդ երկու ապրանքները՝ գնորդները սխալմամբ ենթադրում են, որ այդ ապրանքները կապված են իրար»,- ասված է դատարան ներկայացված փաստաթղթերում։