Մասլյակովին փոխարինած Նագիևը խաղի կեսից հեռացել է ՈւՀԱ-ի բեմից ու դահլիճ իջել
Ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Նագիեւը, որը ժամանակավորապես փոխարինում է կորոնավիրուսի դեմ բուժվող ՈւՀԱ-ի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովին, Բարձրագույն լիգայի 61-րդ եթերաշրջանի առաջին խաղի նկարահանման կեսից լքել է բեմը։ Այս մասին հայտնում է News.ru-ն՝ վկայակոչելով մարդկանց խոսքերը, որոնք ներկա են եղել նկարահանմանը։
«Ինչպե՞ս է Ալեքսանդր Վասիլեւիչն այսքան տարի կագնում այս սեղանի հետեւում։ Ոչինչ տեսանելի չէ։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ երբեք չի ծիծաղում»,- ասել է Նագիեւն ու իջել է դահլիճ։
Խաղին մասնակցել են «Доктор Хаусс», «Те самые», «Красный лис», «Не кипишуй» թիմերը, ինչպես նաեւ Եգորեւսկ քաղաքի թիմը։