Կինը մոռացկոտության պատճառով քիչ է մնացել կորցնի իր հարստությունը
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Գրեհեմ քաղաքի մոռացկոտ բնակչուհին կորցրել է վիճակախաղի շահած տոմսը, երկու ամիս չի կարողացել գտնել այն և քիչ է մնացել կորցնի իր հարստությունը։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։
32-ամյա Անա Մայան վիճակախաղի տոմս է գնել, երբ տեղափոխվել է նոր տուն և ջեքփոթ հաղթել: Նա շահել է 532,3 հազար դոլար:
Կինը սկսել է խուճապի մատնվել, երբ տեղափոխվելուց հետո սկսել է դասավորել իրերը և չի կարողացել գտնել հաղթող տոմսը։ «Վերջին երկու ամիսներին ես մեծ սթրեսի մեջ էի ապրում, և այս ամբողջ ընթացքում փորձում էի տոմսը գտնել։ Ես լրիվ մոռացել էի, թե որտեղ եմ դրել այն»,- ասել է նա:
Ի վերջո, Մայան տոմսը գտել է հին դպրոցական նոթատետրի էջերի միջև։ «Ես չափազանց թեթեւացա, երբ գտա նրան։ Դա վերջին տեղն էր, որտեղ ես կփնտրեի այն»,- ասել է ամերիկուհին։
Հաղթողը ժամանակին գտավ տոմսը և հասցրեց ստանալ մրցանակը մինչև այն «կայրվեր»։
Կինը նախատեսում է գումարը ծախսել արձակուրդային ճանապարհորդությունների, հաշիվները վճարելու և ներդրումներ կատարելու վրա: Նա պատրաստվում է գումարի մի մասը պահել դուստրերի համար։