Մոսկվայում«օրենքով գող» է մահացել
ՌուսաստանԻնչպես հայտնի է դարձել PrimeCrime-ին, երեկ Մոսկվայում 43 տարեկան հասակում հանկարծամահ է եղել «օրենքով գող» Կոնստանտին Գինզբուրգը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է որպես Կոստյա Գիզյա: Նա մահացել է երակների խցանումից՝ տրոմբից:
Կոնստանտին Գինզբուրգը հանդիսանում է այն մի քանի մոսկվացի «օրենքով գողերից» մեկը: Նա դատապարտված է եղել մեկ անգամ 1994 թ.-ին և ազատազրկվել է 4 տարվի ժամանակահատվածով ՝ խմբակային շորթմնա և զենք պահելու մեղադրանքով:
Գիզյան նախկինում եղել էր Դեդ Հասանի կլանից, սակայն հետագայում անցել էր «սլավոնական» կլանի կողմը:
Նշենք, որ 1971 թ-ին ծնված ազգությամբ հրեա Կոնստանտին Գինզբուրգը «օրենքով գող» է կարգվել 2002 թ-ի աշնանը՝ «օրենքով գող» Դատիկո Ցիխելաշվիլի՝ Դաթո Տաշկենտսկու հուղարկավորության ընթացքում: Գիզան համարվում էր սլավոնական կլանի ամենաազդեցիկ անդամներից մեկը: