Պուտինը կմասնակցի ռազմավարական միջուկային ուժերի զորավարժություններին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի եւ կղեկավարի ռազմավարական միջուկային ուժերի պլանային վարժանքները, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:
Գերատեսչությունում նշել են, որ զորավարժությունները կմեկնարկեն փետրվարի 19-ին: Դրանց ընթացքում կկատարվեն բալիստիկ եւ թեւավոր հրթիռների արձակումներ:
Զորավարժություններին կմասնակցեն Օդատիեզերական ուժերը, Հարավային ռազմական օկրուգը, Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Հյուսիսային եւ Սեւծովյան նավատորմը։ Զորավարժությունների շրջանակում նախատեսվում է ստուգել ռազմական կառավարման, մարտական հաշվարկների, անձնակազմերի պատրաստվածությունը եւ ռազմավարական միջուկային սպառազինության և միջուկային ուժերի հուսալիությունը։