Էրդողանը հանդես է եկել հերթական առաջարկով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է հանդիպում անցկացնել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ` առաջնորդների մասնակցությամբ կամ տեխնիկական մակարդակում: Այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից:
«Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան առաջին օրվանից ունի սկզբունքային, պատասխանատու եւ նպատակաուղղված դիրքորոշում միության կազմում, եւ շարունակելու է այդպես վարվել: Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ շարունակվող ճգնաժամը եւս մեկ անգամ ցուցադրել է հավելյալ արժեք ՆԱՏՕ-ի կազմում: Նախագահն էսկալացիայի առաջին օրերին հայտարարել էր, որ այն պետք է լուծվի դիվանագիտական եղանակով, ինչպես հաեւ հայտնել երկու կողմերին, որ Անկարան պատրաստ է անցկացնել ՌԴ-Ուկրաինա հանդիպումն առաջնորդների մասնակցությամբ կամ տեխնիկական մակարդակում»,-նշել են գրասենյակից: