Բայդենը ելույթ կունենա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ, ավելի ուշ Սպիտակ տանը ելույթ կունենա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ելույթը նախատեսված է 16:00-ն, ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով։
«Նախագահը կտեղեկացնի մեր շարունակական դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացման մասին», – ասված է Սպիտակ տան մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությունում;
Իսկ այսօր նախատեսված է Բայդենի հեռախոսազրույցը «տրանսատլանտյան երկրների ղեկավարների հետ»։