Ուկրաինայում պատերազմ չի լինի. Գուտերեշ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմ չի լինի, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մյունխենի անվտանգության համաժողովում, փոխանցում է Interfax-ը։
«Հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ռուսական ուժերի կենտրոնացումը, ես խորապես անհանգստացած եմ լարվածության աճով և Եվրոպայում ռազմական հակամարտության վտանգի մասին խոսակցություններով։
Ես դեռ հավատում եմ, որ դա (ռազմական հակամարտությունը) չի լինելու։ Բայց եթե դա տեղի ունենա, դա կլինի աղետ: Դիվանագիտությանն այլընտրանք չկա»,- նշել է գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ եկել է դեէսկալացիայի ժամանակը։
Միաժամանակ Գուտերեշը կողմերին հորդորել է զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որն, ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, միայն ավելացնում է լարվածությունը։