Ռեքս Կալամյանը հանդիպել է Նուբար Աֆեյանի հետ
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ԱՄՆ-ում հանդիպել է Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր դոկտոր Նուբար Աֆեյանի հետ:
Հայաստանի հավաքականի հայազգի մարզիչն ինստագրամյան իր էջում հրապարակել է իրենց հանդիպման լուսանկարը, որին կից գրել է.
«Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել հայ ձեռներեց և գյուտարար, Flagship Pioneering-ի և Moderna-ի հիմնադիր Նուբար Աֆեյանի հետ: Նա բասկետբոլի իսկական երկրպագու է»:
Հիշեցնենք, որ Ռեքս Կալամյանը «Դետրոյթ Փիստոնս» թիմի մարզիչն է և նրա գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում: