Լեհաստանի ՊՆ-ն հայտնել է Ռուսաստանի հետ սահմանին պարիսպ կառուցելու մտադրության մասին
Լեհաստանի իշխանությունները մտադիր են Ռուսաստանի հետ սահմանին պարիսպ կառուցել։ Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Վոյցեխ Սկուրկևիչը։
«Մենք լեհ-ռուսական սահմանին չենք կառուցում պարիսպ, ընդամենը ծրագրում ենք կառուցել»,- նշել է նա։
Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանակից է Կալինինգրադի շրջանում։ Սահմանի երկարությունը կազմում է 203,3 կմ։
Միգրացիոն ճգնաժամի պատճառով Լեհաստանը հունվարին սկսել է ենթակառուցվածքների շինարարություն Բելառուսի հետ սահմանին։ Ինչպես նշել են Լեհաստանի իշխանությունները, պարիսպի երկարությունը կկազմի 186 կմ։ Նախատեսվում է պարիսպի շինարարության համար հատկացնել 400 մլն դոլար։ Շինաշխատանքները կավարտվեն 2022-ի հունիսին։