Էրդողան. Թուրքիայում հայերի պաշտպանությունը պետության պարտականությունն է
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այնտեղ ապրող հայերի իրավունքների պաշտպանությունը, ինչպես և մուսուլմաններինը, պետության պարտականությունն է: Այս մասին տեղեկացնում է Trend-ը` վկայակոչելով թուրքական «Milliyyet»-ը:
Էրդողանի խոսքով` Թուրքիայի հայերը մյուս քաղաքացիների պես հարկ են վճարում, այդ պատճառով էլ նրանց համար պաշտամունքի վայրեր բացելը նորմալ է համարում: