Դեկտեմբերի 1-ին Գաֆեսճյանի մուտքը կլինի անվճար
Գաֆեսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է, որ «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսը կփակվի դեկտեմբերի 16-ին, իսկ այսօր' դեկտեմբերի 1-ից ցուցահանդեսի մուտքը («Արծիվ» սրահ) կլինի անվճար:
«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսը ներկայացնում է երեք կոլեկցիոներների՝ արվեստաբան Պողոս Հայթայանի, նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի և ճարտարապետ Օշին Եղիազարյանցի արվեստի հավաքածուների ընտրանին: Հանրությանը ներկայացվող ստեղծագործությունների այս բացառիկ ընտրանին նշանավորում է ցուցադրված արվեստագետներին և կոլեկցիոներներին;
Այս նախագծով Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ստեղծում է եզակի մշակութային պլատֆորմ այլ մասնավոր հավաքածուների՝ թանգարանային միջավայրում ցուցադրման համար, վերահաստատելով անհատ կոլեկցիոների հանրային դերն ու ներդրումը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման կրողի: