Շվեյցարիայի նախագահը վարակվել է COVID-19-ով
Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսը վարակվել է COVID-19-ով, հայտնել է կառավարությունն այն օրը, երբ Շվեյցարիան չեղարկեց գրեթե բոլոր կորոնավիրուսային սահմանափակումները:
Կառավարությունը հայտարարել է, որ Կասիսը, ով նաեւ արտաքին գործերի նախարար եւ բժիշկ է, չորեքշաբթի ՊՇՌ թեստ է հանձնել եւ հինգշաբթի մեկուսացվել է դրական արդյունքից հետո:
Նա ախտանիշներ չունի եւ լավ առողջական վիճակում է գտնվում, ասվում է հաղորդագրության մեջ: Նա տնից է աշխատում եւ չեղարկել է միջոցառումներին մասնակցելու պլանները, այդ թվում՝ Մյունխենի անվտանգության համաժողովին: