Ալիևը Մոսկվա կմեկնի
Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մոսկվա կայցելի, հաղորդում է Turan-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։
Նշվում է, որ այցը կդառնա նոր ուղենիշ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։
Վերջին անգամ Ալիեւն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել հունվարի 18-ին։ Վերջիններս կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի վերաբերյալ՝ հունվարի 14-ին Ալիեւի՝ Կիեւ կատարած այցի համատեքստում, որի ընթացքում նա բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։