Փոքրիկ ճանապարհորդ գորտը Կոտ դ՛Իվուարից բրիտանական դպրոց է հասել
Փոքրիկ ճանապարհորդ գորտը, որը Կոտ դ՛Իվուարից Մեծ Բրիտանիա է հասել՝ հաղթահարելով 5000 մղոն ճանապարհ, գտնվել է տարրական դպրոցում՝ բանանի կապի մեջ, հայտնում է BBC-ն։
Եղունգի չափ գորտին նկատել է Մերսիսայդի տարրական դպրոցի ուսուցչիչը, երբ բացելիս է եղել աշակերտների առավոտյան նախաճաշը:
Աշխատողներին հաջողվել է բռնել անտոմս ուղեւորին, որին պահել են խոնավ տարայի մեջ, մինչեւ մասնագետները տարել են նրան։
Երկկենցաղ, ենթադրաբար եղեգնուտներում ապրող գորտն այժմ գտնվում է հատուկ մասնագետի խնամքի տակ:
Վիրալի դպրոցի փոխտնօրեն Նիկի Բոլթոնն ասել է. «Մենք գիտեինք, որ գորտը եկել է Արեւմտյան Աֆրիկայից, քանի որ փաթեթի վրա Կոտ դ՛Իվուարի կնիքն էր: Երեխաներն այնքան ոգեւորված էին, երբ իմացան գորտի ճանապարհորդության մասին եւ այն մասին, թե ինչպես է նա մոտ 5000 մղոն հաղթահարել Վիրալ հասնելու համար»: