Ժաննա Ֆրիսկեի քույրն առաջին անգամ մայր կդառնա (Լուսանկար)
Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քույրը՝ Նատալյան, Ինստագրամում հայտնել է, որ երեխայի է սպասում։
Ֆրիսկեն խոստովանել է, որ ցանկանում էր գաղտնի պահել ուրախալի իրադարձությունը, սակայն տեղեկատվությունը հայտնվել է համացանցում։ «Երկար ժամանակ օտար աչքերից պահպանում էի իմ մոլորակը։ Չէի ցանկանում այն ոչ ոքի հետ կիսել, սակայն մեր սիրելի «մամուլը» չի կարող հանգիստ արպրել, պարտադիր հարկավոր է փչացնել ամեն ինչ։ Դե ինչ, այլեւս իմաստ չունի թաքցնել։ Այո՛, ես երեխայի եմ ասում եւ անսահման երջանիկ եմ։ Ես երկար ժամանակ սպասում էի այս հրաշալի նվերին եւ այն պաշտպանում էի օտար աչքերից։ Պարտադիր ամեն ինչ կպատմեմ, բայց ավելի ուշ»,- իր բլոգում գրել է նա։
Նատալյան երեխայի սեռը չի բացահայտել։
Ժաննա Ֆրիսկեն մահացել է 2015թ․-ին օնկոլոգիական հիվանդության հետևանքով։
Լուսանկարը՝ այստեղ: