Ալեքսանդր Գուդկովը խոստովանել է, որ երեք տարի առաջ գաղտնի ամուսնացել է
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գուդկովը խոստովանել է, որ 2019թ․-ի հուլիսին ամուսնացել է։ Այդ մասին արտիստը հայտարարել է «Авторадио»-ի «Поехали» շոուի ընթացքում։ Արտիստը պատմել է, որ երեք տարի է՝ ամուսնացած է, իսկ ընտրյալի անունը Սաշա է։ Կատակերգուն հայտնել է, որ հուլիսին նշելու են ամուսնության հոբելյանը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։
Արտիստը պատմել է, որ կնոջը պաշտպանում է հանրության ավելորդ ուշադրությունից։ Ընդ որում, Գուդկովի խոսքով՝ իր ընտրյալին լավ են ճանաչում ընկերներն ու մտերիմները։
2019թ․-ին հետեւորդները հասկացել էին հարսանքի օրը։ Լուսանկարներում Գուդկովի ընկերներն էին, որոնք ռեստորանում ինչ-որ բան էին նշում։ Կադրում էին հայտնվել նաեւ ենթադրյալ նորապսակները՝ կատակերգուն, որը բաց գույնի պիջակ էր կրում եւ սպիտակ վերնաշապիկ։ Զույգը պատկերված էր ձեռք ձեռքի բռնած։
«Սիրո, ընկերների ու վնասարակության օր։ 13.07.2019»,- հրապարակումը մակագրել էր կատակերգուն։