Բրիթնի Սփիրսին ԱՄՆ Կոնգրես են հրավիրել
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն ինստագրամյան էջի հետեւորդներին է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսից ստացած նամակը, որով նրան հանդիպում են առաջարկել։
«Ձեր պատմությունն ու ճանապարհը դեպի արդարություն կոգեշնչեն եւ ուժ կտան շատերին, ում անարդարացիորեն ստիպել են լռել»,- ասված է նամակում։ 40-ամյա Սփիրսը խոստովանել է՝ զգում է, որ լսված է։ Երկրպագուներն արտիստին առաջարկել են գնալ հանդիպմանը եւ նրան շնորհավորել են խնամակալության վերաբերյալ գործում հաղթանակի առիթով։ Նրանք նշել են, որ հետեւել են գործընթացին եւ բացեր են հայտնաբերել խնամակալության մասին օրենքում։ Օգտատերերը հանգել են եզրակացության, որը ԱՄՆ-ը պետք է մշակի օրենքները խնամակալության մասին։
Լուսանկարը՝ այստեղ;
«Այդ նպատակով ցանկանում ենք ձեզ եւ ձեր փաստաբանին կողմերի համար հարմար ժամանակ անձամբ հրավիրել Կոնգրես մեզ հետ հանդիպման»,- ասված է Կոնգրեսի նամակում։