Մեծ Բրիտանիան կկրկնապատկի բրիտանական ուժերն Էստոնիայում
Միացյալ Թագավորությունը կկրկնապատկի Էստոնիայում բրիտանական ուժերի թիվը ՆԱՏՕ-ի տեղակայման շրջանակներում եւ երկիր զենք կուղարկի, այդ թվում՝ տանկեր եւ մարտական զրահապատ ավտոմեքենաներ՝ Ուկրաինա ռուսական ներխուժման հետ կապված մտավախությունների պատճառով: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, փոխանցում է Reuters-ը։
«ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ միասին մենք զորքեր եւ միջոցներ ենք տեղակայում ցամաքում, ծովում եւ օդում՝ եվրոպական պաշտպանության ամրացման համար՝ ի պատասխան ռուսական ռազմական ուժերի կուտակմանն Ուկրաինայի հետ սահմանին,- ասել է Ուոլեսը:- ՆԱՏՕ-ն եւ մեր դաշնակիցները հասկացրել են, որ Ուկրաինա ներխուժումը լուրջ հետեւանքներ կունենա»: