Երևան, 26.Նոյեմբեր.2024, 00:00 |
Նեյմարի հայրը մեկնաբանել է որդու մասին շշուկն... Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի կենտրոնական... Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. ... Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են Սկանդալ Ա Սերիայում․ Միլանը ներկայացնող ֆուտբ... Վեհափառը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդ... ՔՊ վարչության նիստում Արգիշտի Մեխակյանն առաջա... Երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև Հայաստա... Էստոնիան հայտարարել է Նեթանյահուի ձերբակալութ... Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ա... Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատ... Իսրայելը ինտենսիվ ռմբակոծություններ է իրականա... Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հա... Ավտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջա... Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Սար... Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկո... Հեծանիվը ցավ է, որը պետք է հաղթահարես․ Մեսսին... Ի պատիվ Լեհաստանի նախագաhի՝ Վահագն Խաչատուրյա... Արամ Հովհաննիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նե... Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստու... Նոր Արեշում երկու «Լեքսուս» հրկիզողը ձերբակալ... Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձ... Սիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանու... Քաղաքապետարանի պաշտոնյայի վարորդի «Lexus»-ներ... Փաշինյանը Դուդային է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան ... Քիչ առաջ Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառ... Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անց... Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի ... Տղամարդը սպառնացել է նռնակով՝ հրաժարվելով տեղ... Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հ... Լեհաստանի նախագահը կառավարություն է գնացել․ Փ... Բորելն Իսրայելին կոչ է արել համաձայնել հրադադ... Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի ա... Սպասվում են տեղումներ․ բարձրադիր գոտում՝ թաց ... Ցավոք, կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպ... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... 15-ամյա պատանուն դանակահարել էին. հայրը հիվան... ՏԿԵ նախարարը ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ ա... Երևանում բախվել են «BMW»-ն, «Audi»-ն ու «Chev... Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույ... Ալեն Սիմոնյանը դրական է ազդել իմ ներաշխարհի վ... Մեծ Բրիտանիան ավելացրել է Storm Shadow հրթիռն... Ալեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել... Արձանագրվել է 17 պատահար․ 1 մարդ զոհվել է, 29... Աշտարակցու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք... Անհրաժեշտ է՝ յուրաքանչյուր քաղաքացու համար իր... Ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապե... Արմավիրում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտ... Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցո... Ամալյա Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոն... Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնմա... Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախա... Վրաերթի ենթարկված Աշոտ Գ․-ն մահացել է ՀՀ-ի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպակ... QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազե... Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառ... Գործարկվելու է էլեկտրական շչակ Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ... Ավշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գու... Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մաս... Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման... Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտ... Ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանա... Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա 1 զոհ, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պանրագործարանի արտադրական գործունեությունը մա... ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև մ... Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանու... «Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ... Ռամոսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ուն... Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մանրամասներ՝ Գառնիում տեղի ունեցած հրդեհից Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնո... Դատարանը կարճել է Թրամփի դեմ հարուցված քրեակա... Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնք... Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հ... Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ ... Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴ... Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվ... Վթարային ջրանջատում՝ Երևանում և Գեղարքունիքի ... Գուտերեշը դատապարտել է հակահետևակային ականներ... Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը կն... Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահա... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի խոհանոցի ար... Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը Մանչեսթ... «Փարվանա»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW... Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանա... Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերա... Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կ... Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքան... Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ... Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր...

Ադրբեջանամետ Պինո Արլակկին անհարմար դրության մեջ է դնում Եվրոպային. իտալական պարբերական

Իտալական հանրահայտ Panorama.it լրատվական կայքը երեկ հրապարակել է վերլուծական հոդված, որում խիստ քննադատության է ենթարկել Եվրախորհրդարանի պատգամավոր Պինո Արլակկին (Pino Arlacchi), ով Ադրբեջանի նախագահական ընտրություններում ղեկավարել է եվրոպական այդ հեղինակավոր կառույցի դիտորդական առաքելությունը, և ըստ պարբերականի՝ հանդես եկել կեղծ՝ Ադրբեջանի իշխանություններին շողոքորթող գնահատականներով:

 

Նշենք, որ վերջերս Եվրոպական խորհրդարանում ընդունված բանաձևում Լեռնային Ղարաբաղին վերաբերող հակահայկական դրույթների հեղինակն է նույն Պինո Արլակկին։ Սույն հոդվածը մեծ տարածում է գտել ինչպես իտալական, այնպես էլ Եվրամիության երկրների մամուլում։

 

Հոդվածում, մասնավորապես, ասված է. «Եվրոպական խորհրդարանում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Պինո Արլակկին հայտարարում է, որ Բաքվի ռեժիմը «ազատ, արդար և թափանցիկ» է, մինչդեռ Սոցիալիստները Բրյուսելում պահանջում են Արլակկիին զրկել մանդատից և նրա դեմ կարգապահական բնույթի գործընթաց սկսել:

 

Հիմա վարչախումբ, թե՞ «ազատ, արդար ու թափանցիկ» ժողովրդավարություն: Ադրբեջանի վերջին ընտրությունները ցունամիի պես անցան Բրյուսելի «բարձր հարկերով»՝ անհարմար դրության մեջ դնելով Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում ԵՄ-ից դուրս գտնվող երկրների ընտրական գործընթացներում: Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները, որոնք երրորդ անգամ անընդմեջ (և դա զարմանալի չէ) նորից 85% ձայներ ապահովեցին Իլհամ Ալիևի համար, Պինո Արլակկիի կարծիքով (ով Եվրոպական խորհրդարան է ընտրվել նախկին պատգամավոր Անտոնիո դի Պիետրոյի փոխարեն) ընթացել են «ազատ, արդար և թափանցիկ»:

 

Սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պաշտոնական առաքելությունը, որը գլխավորում էր Թանա դե Զուլուետան, ներկայացրել է տրամագծորեն հակառակ զեկույց: Այդ զեկույցում առանձնացվում են լայնամասշտաբ ընտրակեղծիքների և տարիներ շարունակ միջազգային կազմակերպությունների թիրախը հանդիսացող վարչախմբի համար բնորոշ այլ գործողությունների մասին փաստերը, մի ռեժիմի, որը համակարգված կերպով ոտնահարում է մարդու իրավունքները և ամենատարրական քաղաքացիական ազատությունները:

 

Եվրոպական խորհրդարանը լսեց Պինո Արլակկիին փակ դռների ետևում անցկացված հանդիպման ժամանակ, որտեղ նրան հարցրեցին, թե ինչու է ընտրություններին մասնակցած իր դիտորդական առաքելության զեկույցը այդքան տարբերվում ԵԱՀԿ ներկայացրած տվյալների համեմատ: Պատգամավորը պատասխանեց, որ դա արվել է տարածաշրջանում Իտալիայի շահերը «պաշտպանելու» նպատակով: Ադրբեջանը գտնվում է նավթի և գազի պաշարներով հարուստ ծովափին և հանդիսանում է միջազգային էներգետիկ շուկայի հիմնական խաչմերուկներից մեկը:

 

Իտալական ENI ընկերությանն է պատկանում 2006-ին գործարկված Բաքու-Ջեյհան նավթամուղի կոնսորցիումի 5%-ը, ինչը հնարավորություն է տալիս Կասպից ծովից նավթը հասցնել մինչև Միջերկրական ծով՝ առանց Բոսֆորի նեղուցով անցնող նավթային տանկերների հետ խաչվելու: Իր ամբողջ հզորության ծավալով այս նավթամուղը կարող է օրական տեղափոխել մինչև մեկ միլիոն բարել նավթ, ինչի մոտ 50.000 բարելը ENI–ի վերահսկողության տակ է:

 

Ավելին, 2007թ իտալական Saipem ընկերությունը ավարտին հասցրեց հում նավթի արդյունահանման վեց նոր պլատֆորմների և արտադրության համար ևս երկուս պլատֆորմի շինարարությունը: 2008-ին Saipem ընկերությունը երկարաժամկետ պայմանագիր կնքեց British Petroleum ընկերության հետ և ստանձնեց ստորջրյա կայանների և պլատֆորմների պահպանման և սպասարկման գործառույթները: Միևնույն ժամանակ, նույն իտալական ընկերությունը 2011-ին Ադրբեջանում ստորագրեց ևս երկու պայմանագիր նոր օֆշորային շրջաններում նոր մոդելի նավթաարդյունաբերական ինժեներական կառույցներ նախագծելու և իրականացնելու համար:

 

Ներկայումս, սակայն, իտալական այս շահերը Ադրբեջանում սպառնալիքի տակ չեն: 2013թ օգոստոսի 11-ին Բաքու կատարած իր վերջին այցելության ընթացքում վարչապետ Էնրիկո Լետտան ընդգծել էր Ադրբեջանի իշխանությունների հետ «ընդհանուր շահերի» վրա հիմնված լավ հարաբերությունների առկայությունը, որտեղ Տրանս-Ադրիատիկ գազամուղը ռազմավարական նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Իտալիայի համար: Վարչապետ Լետտայի կարծիքով, Տրանս-Ադրիատիկ գազամուղի նախագիծը ավելի զորեղ կդարձնի ԵՄ հետ հարաբերությունները՝ նկատի ունենալով նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովը:

 

Կարճ ասած, պարզ չէ, թե ինչու էր Արլակկին ցանկացել պաշտպանել «ընդհանուր շահերը», որոնց ներկա պահին ոչինչ չի սպառնում: Եվ որ ավելի կարևոր է, ինչպես կարող է նման պաշտպանությունը արդյունավետ լինել մի ժողովրդավարության ճանաչմամբ, որը իրականության մեջ գոյություն չունի: Ժողովրդավարության ինդեքսի մակարդակի վերաբերյալ «Էկոնոմիստ» ամսագրի ներկայացրած 2012թ տվյալների համաձայն, Ադրբեջանը հանդիսանում է «ավտորիտար ռեժիմ», որը 139-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում տնտեսական և քաղաքական ազատությունների առումով, ինչը զգալի ցածր է ժողովրդավարության հետ խնդիրներ ունեցող այնպիսի երկրներից, ինչպիսիք են Անգոլան, Սվազիլենդը, Բուրկինա Ֆասոն և Կուբան:

 

Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավարի դիրքի չարաշահումը ոչ միայն անհարմար իրավիճակ է ստեղծել իտալացիների շրջանում, բայց նաև, և հատկապես, ԵՄ այս մարմնի ղեկավարների մոտ, ովքեր միշտ շատ «թափանցիկ» կերպով են ներկայացրել իրենց վերաբերմունքը Ալիևի վարչախմբի նկատմամբ, որը տասնամյակներ շարունակ ղեկավարում է Ադրբեջանը՝ հորից որդուն փոխանցելով արքայական գավազանը: Ի հավելումն սրա, այս տարի հունիսին Եվրոպական խորհրդարանը մի բանաձև էր ընդունել՝ «լուրջ մտահոգություններ» արտահայտելով միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված զեկույցների առնչությամբ, որտեղ նաև նշվել էին լրագրողների և քաղաքական ակտիվիստների բանտարկությունների փաստերը:

 

Նույն բանաձևում Եվրոպական խորհրդարանը դատապարտել էր ադրբեջանական վարչախմբի մասին քննադատություն արտահայտած ընդդիմության առաջնորդների նկատմամբ հետապնդումները և նրանց ահաբեկումը ու պահանջել էր Ադրբեջանի իշխանություններից հավատարիմ մնալ մամուլի և խոսքի ազատության միջազգային չափանիշերին:

 

Եվրոպայի Կանաչները պատրաստ են մարտի: Նրանց առաջնորդը՝ Ուլրիկե Լունաչեկը ծաղրող բառերով էր խոսել Արլակկիի գլխավորած խմբի մասին.

 

«Եվրոպական խորհրդարանի առաքելության զեկույցը և նրանց ներկայացրած արդյունքները ամոթալի են և օգոստոսի 28-ից երկրում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և բազում այլ տեղական առաքելությունների գնահատականների հետ սուր հակադրության մեջ են: ԵԽ զեկույցը չի մատնանշում ընտրությունների այն հեղձուցիչ միջավայրը, որը ներառել է մարդու իրավունքների ոտնահարման լավ փաստագրված դեպքեր, քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումներ և հիմնարար ժողովրդավարական սկզբունքների սահմանափակումներ: Կանաչների և Եվրոպայի ազատ ալյանսի խումբը չի պաշտպանում այն հայտարարությունը, որը ներկայացրել է ԵԽ առաքելությունը, և արդեն խնդրել է հանդիպում կազմակերպել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Թանա դե Զուլուետայի հետ»:

 

Եվրոպական խորհրդարանում Կանաչների խմբակցությունը մերժել է Պինո Արլակկիի առաքելության զեկույցը և պարզաբանումներ է խնդրել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից, քանզի նման բան երբեք չէր պատահել Բրյուսելում: Այն, ինչ կատարվել է, նաև ծանր հետք է թողնում Սախարովի անվան մրցանակի վրա, որը ամեն տարի հանձնվում է մի անհատի, ով աշխարհում քաղաքացիական ազատությունների և մարդու իրավունքների համար մղվող պայքարում հաջողությունների է հասել: «Սախարովը» Մարդու Իրավունքների ճանաչման միակ մրցանակն է ամբողջ աշխարհում (ինչպես Նոբելյանը՝ Խաղաղության համար): Եվրոպական խորհրդարանը միանշանակորեն չի կարող վստահության քվե տալ մի ավտորիտար վարչակարգի, ինչպիսին Ադրբեջանն է, և հետո մրցանակ շնորհել նրանց, ովքեր, հնարավոր է, իրենց կյանքը և ազատությունը զոհասեղանին դնելով պայքարել են այդպիսի ռեժիմի դեմ:

 

Բայց այդ ինչպե՞ս է Պինո Արլակկին ժողովրդավարություն տեսել մի տեղ, որտեղ դա իրոք անհնարին է գտնել: Համաձայն Reporters Without Borders, Human Rights Watch, Amnesty International կազմակերպությունների կողմից հրապարակված բազմաթիվ զեկույցների՝ Ադրբեջանը 2013-ին ցուցակի վերջից 5-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում մամուլի ազատության մասով: Գլխավոր հարցը դեռևս մնում է անպատասխան, բայց սա առաջին անգամը չէ, որ ներկայումս ԵԽ պատգամավոր Արլակկին հայտնվում է «բամբասանքի» մեջ:

 

2001-ին նա չվերանշանակվեց Վիեննայում գտնվող ՄԱԿ-ի Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործակալության տնօրենի պաշտոնում, երբ Դանիելե Կապեցոնեն (Daniele Capezzone) և Մաուրիցիո Տուրկոն (Maurizio Turco), ով այդ ժամանակ գլխավորում էր իտալական ռադիկալների խումբը Եվրոպական խորհրդարանում, մեղադրեցին Արլակկիին «Աֆղանստանում, որտեղ Ուսամա բեն Լադենը կացարան և հյուրընկալություն է գտել, Թալիբան շարժմանը աջակցելու և լեգիտիմացնելու համար»: Նրանք նաև բարձրաձայնել էին կասկածներ հարուցող մի որոշման մասին, որով Պինո Արլակկիի գլխավորած գործակալությունը $15 մլն գումար էր տրամադրել Լաոսին, գումարած ևս $35 մլն տրամադրվելու էր գալիք տարիներին: Լաոսը աշխարհում օփիում տեսակի թմրամիջոցի երեք ամենախոշոր արտադրող երկրներից մեկն է, և բացի դրանից նաև հանդիսանում է կոմունիստական երկիր, որտեղ քաղաքացիական իրավունքները և անհատների ազատությունները չափազանց սահմանափակված են:

 

Այդ ժամանակ «էլեգանտ» ձևով Արլակիի գլխին ՄԱԿ-ից կոշիկ են նետում: ՄԱԿ նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի այդ որոշումը ընդունվում է ՄԱԿ Ներքին գործընթացների վերահսկողության գրասենյակի պատրաստած զեկույցի հրապարակումից անմիջապես հետո, որտեղ Վիեննայում գտնվող թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության աշխատանքում Արլակկիի կողմից «կենտրոնացված և կամայական ձևով» աշխատանքը համարվել էր «ուժեղ մտահոգություն» առաջացնող:

 

Համաձայն ՄԱԿ վերահսկողական գործակալության անցկացրած հետաքննության, Արլակիի տնօրինությունը «չի երաշխավորում կոլեկտիվ որոշումների ընդունման մեխանիզմներ» և չունի «միջազգային ծրագրերի մշտադիտարկման համակարգ», մինչդեռ բոլոր ադմինիստրատիվ որոշումները կենտրոնացված են տնօրենի ձեռքերում: Ի հավելումն, զեկույցը նշում էր, «աշխատակազմի բարոյական վիճակը» Արլակկիի ղեկավարության ժամանակ գտնվում է «շատ ցածր» վիճակում, իսկ հուսահատ վիճակը «կառավարչական որոշումների կայացման թափանցիկության պակասի» արդյունք է:

 

Նշված զեկույցի վերջում ՄԱԿ վերահսկողական գործակալությունը եկել էր եզրակացության, որ «այդպիսի իրավիճակը Վիեննայի գրասենյակում անթույլատրելի է, իսկ ղեկավարն իր աշխատանքը չի կարող շարունակել»: Մյուս կողմից, այն ժամանակ Քոֆի Անանը ցանկացել էր խուսափել սկանդալից և չէր ազատել աշխատանքից Արլակկիին, ով այդ ժամանակ իր պաշտոնավարման ավարտին էր մոտենում, փոխարենը նախընտրել էր «դադարեցնել» նրա լիազորությունները մինչև պաշտոնավարման ավարտը, ինչով և նրան ոսկե թոշակի հնարավորություն էր ապահովել:

 

ՄԱԿ-ում աշխատելու փորձը ոչ մի լավ բանով չի ավարտվում և Պինո Արլակկին միջազգային հանրություն է վերադառնում Եվրոպական խորհրդարանի ընձեռած հնարավորությամբ և 2009-ին իր թեկնածությունն է առաջադրում Անտոնիո դի Պիետրոյի գլխավորած Italia dei Valori նախընտրական պլատֆորմի միջոցով: Հետո, մեկ տարի անց նա որոշում է անցնել Դեմոկրատական կուսակցության շարքերը և միանում է Սոցիալիստներին, ովքեր այսօր երես են թեքել նրանից՝ Ադրբեջանի վարչախմբի վերաբերյալ «մոլորեցնող» հայտարարությունից հետո:

 

Եվրոպական խորհրդարանում Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցության ղեկավար Հանս Սվոբոդայի տարածած հայտարարությունը Արլակկիի համար հավասար է կարգալույծ լինելուն: «Եվրոպական խորհրդարանում Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցությունը», - ասում է Սվոբոդան իր հայտարարության մեջ, - «տարանջատում է իրեն Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններում ԵԽ/ԵԽԽՎ դիտորդական առաքելությունների եզրակացություններից: Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցությունը այն կարիծիքին է, որ ԵԽ/ԵԽԽՎ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականների տարբերությունները այնքան ակնառու են, որ ԵԽ/ԵԽԽՎ գրանցած արդյունքները հնարավոր չէ հաստատել, քանի որ դրանք հիմնված են միայն իրավիճակի առանձին, կարճաժամկետ գնահատականների վրա», - շարունակում է Սվոբոդան:

 

«Մենք գալիս ենք այս եզրակացության՝ հիմնվելով երկարաժամկետ զարգացումների և, հատկապես, ընտրություններին նախորդող իրավիճակի վրա. առկա են եղել հավաքների և խոսքի ազատության խիստ սահմանափակումներ: Ադրբեջանում տասնյակ ակտիվիստներ և լրագրողներ, ներառյալ նախագահական մի թեկնածու, ապօրինի բանտարկված են քաղաքական բնույթի իրենց գործունեության համար», - կարդում ենք նույն հայտարարության տեքստում: Սոցիալիստների ղեկավարի եզրակացությունը ընկրկելու տեղ չի թողնում Արլակկիին և նրա տղաներին. «Ցավում եմ, որ որոշ ԵԽ պատգամավորներ առանց ինստիտուցիոնալ մանդատի զուգահեռաբար անձնական բնույթի առաքելություններ են իրականացրել»: Ապա Սվոբոդան հիշեցնում է, որ «հունիս ամսին Եվրոպական խորհրդարանը քննադատական մի բանաձև էր ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի առնչությամբ: Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցությունը այն կարծիքին է, որ այդ բանաձևը ճշգրիտ կերպով արտահայտում է (այս խորհրդարանի) պաշտոնական դիրքորոշումը»:

 

Նախկինում ՄԱԿ-ում, և հետո Եվրոպական խորհրդարանում արդեն երկրորդ անգամ Պինո Արլակկին հայտնվել է դժվար կացության մեջ, բայց այս անգամ մեզանից շատերը ցանկանում են ավելի հեռուն գնալ և հասկանալ նման անըմբռնելի դիրքորոշման պատճառները:

 

«Էկոնոմիստ խմբի» կողմից 1995-ին հիմնադրված European Voice թերթը, որը հետևում է ԵՄ բոլոր հիմնական ինստիտուտների աշխատանքներին, փորձ է անում հասկանալ այս առեղծվածը: Խիստ բառերով լի իր խմբագրականում, European Voice-ը հարցականի տակ է դնում Ադրբեջանում Արլակկիի խորհրդարանական խմբի (Ֆիլիպ Կաչմարեկ, Լեհաստան, EPP; Յոախիմ Զելլներ, Գերմանիա, EPP; Եվգենի Կիրիլով, Բուլղարիա, S&D; Նորիցա Նիկոլայի, Ռումինիա, ALDE; Միլան Գաբռնոխ, Չեխիա, Եվրոպական պահպանողականներ և բարեփոխիչներ; Ֆիորելլո Պրովերա, Իտալիա, Ազատության և ժողովրդավարության Եվրոպա) իրական առաքելությունը և պնդում, որ «ինչպես այդ տարածաշրջանում շատ այլ ավտորիտար վարչախմբեր, նախագահ Իլհամ Ալիևի կողմից առաջնորդվող այս մեկը նույնպես գտնվում է իր միջազգային լեգիտիմության փնտրտուքի մեջ, իր շինծու ընտրություններին իբրև դիտորդներ հրավիրում է ռեժիմին մոտ կանգնած մարդկանց, որպեսզի նրանք ինչ-որ դրական բաներ ասեն»:

 

«Այսպիսի դիտորդները»,- շարունակում է European Voice-ը,- «կարող են շահագրգռված լինել տարատեսակ շահերով՝ քաղաքական կամ տնտեսական բնույթի, կամ նույնիսկ հարգանքի արժանացած լինեն տարբեր նվերներով, ինչպիսին է, օրինակ, ադրբեջանական հայտնի խավիարը», ինչը մեծ ծավալներով բաժանվում է Բրյուսելում: Կարճ ասած, թերթը մանրուքների հետևից չի ընկնում և բացեիբաց կոռուպցիայի մեղադրանքներ է առաջ քաշում՝ առանց ավելի կոնկրետ փաստեր վկայակոչելու: Եվրոպական խորհրդարանը շփոթմունքի մեջ է և իր պատմության մեջ առաջին անգամ մոտակա օրերին կհավաքվի Արլակկիի և մյուս վեց անդամների նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու հարցով քննարկումներ սկսելու համար:

 

Մինչ այդ, ԵԱՀԿ շարունակում է տվյալներ տրամադրել Ադրբեջանում անցած ընտրությունների վերաբերյալ. մոտ 1,800,000 ընտրողներ ավելի, քան գրանցված էին, և այն «հետաքրքիր» բջջային հավելվածը, որը ընտրությունների արդյունքները ցուցադրեց լրագրողներին և դիտորդներին՝ ընտրատեղամասերի բացվելու նախորդող օրը: Եվ սա դեռ ոչինչ է, եթե համեմատենք մնացածի հետ: Իհարկե, այս ընտրությունները «ազատ, արդար և թափանցիկ» որակելու համար շատ լավ երևակայություն է հարկավոր»:

Նեյմարի հայրը մեկնաբանել է որդու մասին շշուկն... Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի կենտրոնական... Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. ... Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են Սկանդալ Ա Սերիայում․ Միլանը ներկայացնող ֆուտբ... Վեհափառը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդ... ՔՊ վարչության նիստում Արգիշտի Մեխակյանն առաջա... Երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև Հայաստա... Էստոնիան հայտարարել է Նեթանյահուի ձերբակալութ... Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ա... Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատ... Իսրայելը ինտենսիվ ռմբակոծություններ է իրականա... Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հա... Ավտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջա... Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Սար... Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկո... Հեծանիվը ցավ է, որը պետք է հաղթահարես․ Մեսսին... Ի պատիվ Լեհաստանի նախագաhի՝ Վահագն Խաչատուրյա... Արամ Հովհաննիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նե... Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստու... Նոր Արեշում երկու «Լեքսուս» հրկիզողը ձերբակալ... Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձ... Սիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանու... Քաղաքապետարանի պաշտոնյայի վարորդի «Lexus»-ներ... Փաշինյանը Դուդային է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան ... Քիչ առաջ Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառ... Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անց... Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի ... Տղամարդը սպառնացել է նռնակով՝ հրաժարվելով տեղ... Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հ... Լեհաստանի նախագահը կառավարություն է գնացել․ Փ... Բորելն Իսրայելին կոչ է արել համաձայնել հրադադ... Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի ա... Սպասվում են տեղումներ․ բարձրադիր գոտում՝ թաց ... Ցավոք, կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպ... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... 15-ամյա պատանուն դանակահարել էին. հայրը հիվան... ՏԿԵ նախարարը ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ ա... Երևանում բախվել են «BMW»-ն, «Audi»-ն ու «Chev... Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույ... Ալեն Սիմոնյանը դրական է ազդել իմ ներաշխարհի վ... Մեծ Բրիտանիան ավելացրել է Storm Shadow հրթիռն... Ալեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել... Արձանագրվել է 17 պատահար․ 1 մարդ զոհվել է, 29... Աշտարակցու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք... Անհրաժեշտ է՝ յուրաքանչյուր քաղաքացու համար իր... Ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապե... Արմավիրում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտ... Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցո... Ամալյա Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոն... Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնմա... Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախա... Վրաերթի ենթարկված Աշոտ Գ․-ն մահացել է ՀՀ-ի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպակ... QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազե... Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառ... Գործարկվելու է էլեկտրական շչակ Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ... Ավշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գու... Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մաս... Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման... Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտ... Ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանա... Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա 1 զոհ, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պանրագործարանի արտադրական գործունեությունը մա... ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև մ... Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանու... «Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ... Ռամոսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ուն... Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մանրամասներ՝ Գառնիում տեղի ունեցած հրդեհից Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնո... Դատարանը կարճել է Թրամփի դեմ հարուցված քրեակա... Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնք... Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հ... Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ ... Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴ... Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվ... Վթարային ջրանջատում՝ Երևանում և Գեղարքունիքի ... Գուտերեշը դատապարտել է հակահետևակային ականներ... Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը կն... Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահա... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի խոհանոցի ար... Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը Մանչեսթ... «Փարվանա»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW... Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանա... Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերա... Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կ... Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքան... Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ... Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan