Քրիստինա Ասմուսը նկարահանման հրապարակում մազահեռացումից հետո հայտնվել է հիվանդանոցում
Դերասանուհի Քրիստինա Ասմուսը հոսպիտալացվել է աշխատավայրում մազահեռացումից հետո։ Նա դեպքի մասին հայտնել է Instagram-ի իր անձնական էջում։
Դերասանուհին պատմել է, որ նկարահանման հրապարակում ստիպված է եղել պոկել թեւատակից մեղրամոմի շերտը։ 33-ամյա աստղը երբեք նման մազահեռացման միջոց չի օգտագործել, ուստի առաջին փորձն անհաջող է եղել՝ ռեժիսորը խնդրել է ևս մեկ դուբլ։ «Եվ հիմա ես չկարողացա մինչև վերջ խաղալ: Անտանելի ցավոտ էր երկրորդ անգամ շերտը պոկելը… Երբ ձեռքս քաշեցի, տեսա արյունոտ հետքեր…»,- գրել է Ասմուսը: Նա իր գրառումը հիմնավորել է լուսանկարներով:
«Հետո ամեն ինչ, կարծես, երազի մեջ էր՝ սառույց, պերօքսիդ, որն ավելի էր վատացնում, դժոխային ցավ... Այրվում էր այնպես, որ կարելի էր խելագարվել: Ձեռքերս դողում էին, հագուստ հագնելը ցավոտ էր։ Նկարահանման հրապարակից գնացինք կլինիկա»,- շարունակել է դերասանուհին՝ հավելելով, որ մաշկաբանը ցնցված էր տեսածից։
Աստղի մոտ այրվածքներ են ախտորոշվել, դեղահաբեր, հորմոնալ սփրեյ և քսուքներ են նշանակվել, արգելվել է դեզոդորանտներ օգտագործել և վնասված հատվածը կրեմով քողարկել։