54-ամյա Նիկոլ Քիդմանը նորաձևության ամսագրի շապիկի համար նկարահանվել է համարձակ հագուստով
Ամերիկացի դերասանուհի Նիկոլ Քիդմանը նկարահանվել է Vanity Fair նորաձևության ամսագրի նոր շապիկի համար՝ համարձակ հանդերձանքով։ 28-րդ ամենամյա Hollywood Issue-ի ութ գլխավոր էջերից մեկը հայտնվել է հրատարակության Instagram-ի պաշտոնական աքաունթում։
Տեղադրված լուսանկարում 54-ամյա հայտնին նկարահանվել է ծաղկած այգու դարպասի մոտ՝ իտալական Miu Miu ապրանքանիշի հավաքածուով։ Նրա կերպարը բաղկացած է մոխրագույն կրոպ տոպից և մինի կիսաշրջազգեստից, գուլպաներից և սրածայր կոշիկներից:
Հայտնի է, որ ֆոտոշարքի ոճաբանը նորաձեւության լրագրող Քեթի Գրանդն է, իսկ հեղինակները` լուսանկարիչներ Մաուրիցիո Կատելա և Պիերպաոլո Ֆերարի իտալական դուետն է։