«Ես երբեմն կարող եմ չհասկանալ քեզ, բայց այնպե՜ս եմ հավատում»․ Թամարա Գեւորգյանի ֆոտոշարքը
Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։
Ֆոտոշարքի համար Թամարան վանդակավոր շրջազգեստ է կրում, որը համադրել է կաթնագույն բլուզի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվություն է տվել բնական շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Ես երբեմն կարող եմ չհասկանալ քեզ, բայց այնպե՜ս եմ հավատում... Այնպե՜ս եմ հավատում... Հենրի Սենկևիչ «Առանց Դավանանքի»»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։