Ադրբեջանի ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել
Ձերբակալվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ, գնդապետ Ջալալ Քյազիմովը, հայտնում է АПА-ն։
Բաքվի զինվորական դատարանը գնդապետին չորս ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Ջալալ Քյազիմովը մեղադրվում է ավելի քան մեկ միլիոն մանաթ յուրացնելու մեջ։
Ավելի վաղ մայրաքաղաքի ռազմական դատարանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության չորս սպաների կալանավորելու որոշում էր կայացրել՝ խոշոր գումարի յուրացման մեղադրանքով։
Որոշումն ընդունվել է քննչական մարմնի ներկայացման հիման վրա եւ վերաբերում է ԱՀ ՊՆ ֆինանսական վարչության պետ Ռաֆայել Խալիլովին, «N-րդ» զորամասի ֆինանսական բաժնի պետ Ֆազայիլ Ալիեւին, ցամաքային զորքերի ֆինանսական վարչության պետ Բայրամ Բայրամովին եւ ֆինանսական վարչության սպա Վուսալ Ալիզադեին։
Կասկածյալները բերման են ենթարկվել պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ գործողության ընթացքում։