Հանրապետականները դեմ են Բայդենի իրանական միջուկային դիվանագիտությանը
Գրեթե 200 հանրապետական կոնգրեսականներ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին՝ զգուշացնելով, որ առանց Կոնգրեսի հավանության Իրանի հետ կնքված ցանկացած միջուկային համաձայնագիր «կարժանանա նույն ճակատագրին», ինչ 2015 թ․գործարքը, գրում է Axios-ը:
Բայդենի վարչակազմն աշխատում է Վիեննայում միջուկային բանակցությունների միջոցով համաձայնության հասնելու ուղղությամբ։ Իրանի արտգործնախարարը հրապարակավ կոչ է արել Կոնգրեսին խոստանալ, որ ԱՄՆ-ը կմնա հնարավոր գործարքում:
Հանրապետականների նամակում, որը ստորագրել է կուսակցության անդամների մեծ մասը, եւ որը, ըստ հարցումների տվյալների, հաջորդ տարի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կստանա, բացահայտորեն մերժում է Իրանի խնդրանքը: Դա նաեւ բարդացնում է Բայդենի՝ առանց այդ էլ լարված ջանքերը՝ վերսկսելու Օբամայի վարչակազմի կողմից կնքված գործարքը, որին աջակցում են ԵՄ-ն եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։
«Մենք Վիեննայում ձեռք բերված ցանկացած համաձայնություն, որը չի ներկայացվի ԱՄՆ Սենատի վավերացմանը, կհամարենք ոչ պարտադիր»,- գրել են Հանրապետական կուսակցության օրենսդիրները։
Նամակում շարադրված են պայմանները, որոնց Իրանի առաջնորդները, հավանաբար, երբեք չեն համաձայնի:
Հանրապետականները խոստանում են դեմ հանդես գալ ցանկացած գործարքի, որը կվերացնի Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները։
Նրանք նաեւ ցանկանում են, որ Իրանը ոչնչացնի իր հրթիռները, որոնք ունակ են միջուկային զենք կրել, դադարեցնի ահաբեկչության հովանավորությունը եւ փոխհատուցում վճարի «Իրանի ռեժիմի կողմից հովանավորվող ահաբեկչությունից տուժածներին»: