Ֆրանսիան եւ նրա եվրոպացի գործընկերները սկսել են Մալիից զորքերի դուրսբերումը
Ֆրանսիան եւ նրա եվրոպացի գործընկերները, որոնք ներգրավված են Մալիում իսլամիստ գրոհայինների դեմ պայքարում, որոշել են սկսել իրենց ռազմական ռեսուրսների համակարգված դուրսբերումը երկրից։ Այս մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է AFP-ը։
Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պայմանավորվել են ծրագիր մշակել՝ մինչեւ 2022թ․ հունիս տարածաշրջանում, հատկապես՝ Նիգերում եւ Գվինեական ծոցի երկրներում, մնալու համար։
Փարիզի եւ Բամակոյի միջեւ հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ ռազմական խունտան հրաժարվել է փետրվարին ընտրություններ կազմակերպել եւ որոշել է պահել իշխանությունը մինչեւ 2025 թվականը:
«Մալիի անցումային իշխանության կողմից բազմաթիվ խոչընդոտների պատճառով Կանադան եւ եվրոպական պետությունները, որոնք գործում են «Բարհան» գործողությանը զուգահեռ եւ «Թաքուբա» օպերատիվ խմբի կազմում, կարծում են, որ քաղաքական, օպերատիվ եւ իրավական պայմաններն այլեւս չեն պահպանվում՝ Մալիում ահաբեկչության դեմ պայքարին նրանց ռազմական մասնակցությունը շարունակելու համար»,- ասված է հայտարարության մեջ։ Ուստի նրանք «որոշել են սկսել Մալիի տարածքից այդ գործողությունների համար նախատեսված համապատասխան ռազմական ռեսուրսների համակարգված դուրսբերումը»։