Իտալիայի Սահմանադրական դատարանը մերժել է կանեփի աճեցումն օրինականացնելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման առաջարկը
Իտալիայի Սահմանադրական դատարանը մերժել է կանեփի աճեցումն օրինականացնելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման առաջարկը, ինչը վրդովմունք է առաջացրել պրոմոութերների շրջանում, որոնք այդ որոշումն անվանել են հարված ժողովրդավարությանը, հաղորդում է Reuters-ը։
Հանրաքվեի առաջարկը նպատակ ուներ օրինականացնել անձնական օգտագործման համար մարիխուանայի աճեցումը եւ նվազեցնել կանեփի հետ կապված այլ հանցանքների համար նախատեսված պատիժները:
Սահմանադրական դատարանի նախագահ Ջուլիանո Ամատոն հայտարարել է, որ հանրաքվեում ներառվել են նաեւ այլ ծանր համարվող թմրամիջոցներ, որոնց օրինականացումն անհնար է։
«Սա բավական է, որպեսզի մեզ ստիպեն խախտել բազմաթիվ միջազգային պարտավորություններ»,- ասել է Ամատոն։
Հանրաքվեի առաջատար աջակիցներից մեկը՝ պատգամավոր Ռիկարդո Մագին, հայտնել է, որ դատարանի որոշումը «սարսափելի հարված է ժողովրդավարությանը»։ «Իտալիայում հանրաքվե անցկացնելը գրեթե անհնար է»,- ասել է նա։