ԱՄՆ-ն F-35 կործանիչներ է ուղարկել Գերմանիա՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության ամրապնդման համար
ԱՄՆ-ն F-35 կործանիչներ է ուղարկել Գերմանիա՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության ամրապնդման համար, հայտնել է ՌՕՈւ-ի պահեստային հրամանատարությունը։
Ինքնաթիռներն ուղարկվել են Շպանգդալեմ ավիաբազա՝ գործող 388-րդ եւ պահեստային 419-րդ կործանիչ ավիացիոն գնդից օդաչուների, տեխնիկական սպասարկման եւ աջակցության անձնակազմի հետ միասին, հայտնում է The Hill-ը։
F-35A Lightning II-ն ԱՄՆ-ի ամենաառաջադեմ կործանիչներն են, որոնք կարող են «ագրեսիայի զսպման եւ դաշնակիցների պաշտպանության մի շարք առաքելություններ կատարել զսպման ձախողման դեպքում», հայտնել են ՌՕՈւ-ում:
«Ամերիկյան F-35A-ների տեղակայումը Շպանգդալեմ ավիաբազայում ամրացնում է Դաշինքի պաշտպանությունը եւ ուժեղացնում համատեղ գործելու մեր կարողությունը»,- ասել է Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարը: «Մենք դինամիկ միջավայրի ենք բախվում, եւ այս տեղակայումն էապես կբարձրացնի մեր աջակցությունը ՆԱՏՕ-ի պաշտպանունակությանը», - հավելել է նա:
ԱՄՆ-ն F-35 կործանիչների հետ միասին ութ F-15E է ուղարկել Լեհաստան, վեց Stratotanker KC-135 ուղարկվել է Գերմանիայի Ռամշտայն ավիաբազա: