«Բարսելոնա» - «Նապոլի»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» փետրվարի 17-ին կընդունի իտալական «Նապոլիին»։ Բուքմեյքերները կանխատեսում են կատալոնական ակումբի հաղթանակը։
Իսպանացի Չավիի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 1․90 է։ «Նապոլիի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․60, ոչ ոքի արդյունքինը՝ 3․50 գործակցով։
«Բարսելոնա» - «Նապոլի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։45-ին։
Թիմերը նախորդ անգամ հանդիպել են 2020թ․ փետրվարին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։ «Բարսելոնան» տանը հաղթել էր 3։1 հաշվով, Իտալիայում թիմերի դիմակայությունն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։