Քուվեյթի ՍԴ-ն չեղարկել է հակառակ սեռի նմանակման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքը
Քուվեյթի ՍԴ-ն չեղարկել է հակառակ սեռի նմանակման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքը, հայտնում է Reuters-ը։
Դատարանը հայտարարել է, որ 198-րդ հոդվածը սահմանադրական չէ, քանի որ այն չի ապահովում իրավախախտման սահմանման «օբյեկտիվ չափանիշներ», եւ որ ընդհանուր ձեւակերպումը կարող է խախտել անձնական ազատությունները:
Amnesty International-ը հայտնել է, որ դեկտեմբերին դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը՝ ընդդեմ հոդվածի, որում 2007թ․ կատարվել են փոփոխություններ, որոնք քրեակաքն պատասխանատվություն են նախատեսել «հակառակ սեռի ցանկացած ձեւով նմանակման համար», որը պատժվում է մինչեւ մեկ տարի ազատազրկմամբ եւ տուգանքով:
«Քուվեյթի իշխանություններն այժմ պետք է ապահովեն 198-րդ հոդվածի ամբողջական վերացումը»,- ասվում է Amnesty International-ի հայտարարության մեջ:
Կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել այս հոդվածով բանտարկվածներին, այդ թվում՝ տրանսգենդեր կնոջը՝ Մահա ալ Մութաիրիին, որն անցյալ հոկտեմբերին դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման, ի թիվս այլ մեղադրանքների, համացանցում հակառակ սեռին ընդօրինակելու համար:
«Իշխանությունները պետք է նաեւ անհապաղ դադարեցնեն տրանսգենդերների կամայական ձերբակալությունները եւ հանեն բոլոր մեղադրանքներն ու պատիժները, որոնք նրանց դեմ ներկայացված են այս տրանսֆոբ օրենքի համաձայն»: