Ավստրիան մինչև մարտի 5-ը կչեղարկի կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը
Ավստրիան մինչեւ մարտի 5-ը կչեղարկի կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը, հայտնում է Reuters-ը։
Կչեղարկվի բարերն ու ռեստորանները կեսգիշերին փակելու պահանջը, կսկսեն աշխատել գիշերային ակումբները։ Բացի այդ, կվերանա թեստավորման, ապաքինման կամ պատվաստման ապացույցներ ներկայացնելու պահանջը՝ հաշվի առնելով վարակումների թվի անկումը եւ հիվանդանոցներում կառավարելի իրավիճակը: