Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների վրա. Լիցենբերգեր
Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների վրա, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը։
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը նոր լոգիստիկ և տրանսպորտային հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում։ Կայունությունն օգտակար կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար»,- նշել է դիվանագետը։ Լիցենբերգերի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու կայունության հաստատմանը։ ԱՄՆ դեսպանն անդրադարձել է նաև Ադրբեջանում «ԶԼՄ-ների մասին» նոր օրենքի ընդունմանը․ «Օրինագծի մշակման ընթացքում հաշվի չեն առնվել շահագրգիռ կողմերի կարծիքները և փորձագետների առաջարկությունները։ Մենք արտահայտել ենք մեր մտահոգությունն այս հարցի կապակցությամբ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ նոր օրինագիծը հիասթափեցնող է: