Մարտին նախատեսված է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի և նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը
Մարտին նախատեսված է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի և նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։
Նախքան Թուրքիա մեկնելը Հերցոգը կայցելի Հունաստան և Կիպրոս։ «Այս այցելությունները ցույց կտան Աթենքին և Նիկոսիային, որ Անկարայի հետ մերձեցումը տեղի չի ունենա այն սերտ կապերի հաշվին, որոնք Իսրայելը զարգացրել է Հունաստանի և Կիպրոսի հետ»,- ասված է The Jerusalem Post պարբերականի հրապարակման մեջ։
Հերցոգի այցն Անկարա կլինի վերջին 15 տարվա ընթացքում իսրայելական առաջնորդի առաջին այցը Թուրքիա։