Թաիլանդը վերանվանում է իր մայրաքաղաքը. Ենթադրվում է, որ այն կկոչվի Կրունգ Թեփ Մահա Նախոն
Թաիլանդի թագավորական ակադեմիական խորհուրդը հայտարարել է երկրի մայրաքաղաքի պաշտոնական օտարերկրյա անվանումը Բանգկոկից Կրունգ Թեփ Մահա Նախոն փոխելու մասին, որը նշանակում է Սուրբ Աթոռ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Խորհուրդը թարմացրել է երկրների, տարածքների, վարչական գոտիների և մայրաքաղաքների ուղղագրությունը միջազգային աշխարհագրական անվանումների բառարանում։ Ընդգծվում է, որ նոր անվանումը կընդունվի հատուկ հանձնաժողովի կողմից ստուգումից հետո։ Նշվում է, որ կարելի է օգտագործել նաև մայրաքաղաքի հին անվանումը։ Այն կնշվի հիմնականի կողքին փակագծերում։
Նշենք, որ Բանգկոկ անվանումը դարձել է Թաիլանդի մայրաքաղաքի պաշտոնական անվանումը 2001 թվականի նոյեմբերին։ Մինչ այդ թաիլանդերեն պաշտոնական անվանումը միշտ եղել է Կրունգ Թեփ Մահա Նախոն։