Կորոնավիրուսի դեմ հակամարմինները երեխաների մոտ պահպանվում են անսպասելիորեն երկար՝ 9 ամիս
Կորոնավիրուսի դեմ հակամարմինները երեխաների մոտ պահպանվում են անսպասելիորեն երկար՝ 9 ամիս։ Այսպիսի եզրակացության են եկել գերմանացի գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքների մասին տեղեկացվում է medRxiv կայքում։
Գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսով վարակված մոտ 4 600 երեխայի տվյալները, ինչպես նաեւ փորձել են պարզել, թե որքան հաճախ են երեխաները վարակվում ընտանիքի մեծահասակ անդամներից, եւ արդյո՞ք նրանք վիրուսը փոխանցում են ծնողներին։ Պարզվել է, որ 60 հարցված կորոնավիրուսով վարակվել է ինքը, իսկ փորձի մասնակիցների մեծ մասն ապրել է ընտանիքներում, որոնց անդամներից մեկը COVID-19 է ունեցել։ Հետազոտողները նաեւ ցանկացել են հասկանալ, թե որքան արագ է երեխաների մոտ ընկել իմունոգլոբուլինների մակարդակը հիվանդությունից հետո։
Պարզվել է, որ երեխաներն իսկապես անհամեմատ ավելի հազվադեպ են իրենց ընտանիքի մեծահասակ անդամներից վարակվում կորոնավիրուսով։ Նրանք նաեւ անհամեմատ ավելի հազվադեպ են փոխանցում վիրուսը ընտանիքի անդամներին, որոնց հետ ապրում են։ Բացի այդ, նրանք կարող են անհամեմատ ավելի շատ հակամարմիններ ձեռք բերել ծնողների համեմատ, եւ նրանց մոտ այդ հակամարմինները սովորաբար ավելի երկար են պահպանվում, քան մեծահասակ պացիենտների պարագայում։