Բելգիայի բնակիչներին թույլ են տվել գործատուից պահանջել անցում կատարել քառօրյա աշխատանքային շաբաթվա
Բելգիայի բնակիչներին թույլ են տվել գործատուից պահանջել անցում կատարել քառօրյա աշխատանքային շաբաթվա՝ վարձատրվող հնգօրյա աշխատանքային շաբաթվա փոխարեն, գրում է Bloomberg-ը։
Գործատուները կարող են մերժել պահանջը, սակայն նրանցից կպահանջվի գրավոր հիմնավորում։ «Նպատակն է աշխատողներին եւ ընկերություններին ավելի շատ ազատություն տալ իրենց աշխատանքային ժամերը կազմակերպելու համար»,- ասել է երկրի վարչապետ Ալեքսանդր դե Քրոն։
Օրինակ, բնակիչները կկարողանան մեկ շաբաթ ավելի շատ աշխատել, իսկ հաջորդ շաբաթ՝ ավելի քիչ։ Նման միջոցառման շնորհիվ իշխանությունները ցանկանում են բարձրացնել զբաղվածության մակարդակը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայում մի քանի ընկերություններ աշխատանքային շաբաթը կկրճատեն մինչեւ չորս օր։
Փորձարկվող նախագծին կմասնակցեն վեց ընկերություններ, այդ թվում՝ ճապոնական Canon ընկերության բրիտանական ստորաբաժանումը։