Հադիդ քույրերը Versace-ի նոր գովազդում լուսանկարվել են ամբողջովին մերկ
Versace նորաձեւության տան սեփականատեր եւ կրեատիվ տնօրեն Դոնաթելլա Վերսաչեն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել բրենդի նոր գովազդային արշավից։ Նկարում մերկ սուպերմոդելներ Բելլա և Ջիջի Հադիդներն իրենց ինտիմ մասերը ծածկում են Versace-ի վերջին հավաքածուի պայուսակներով։
«Իմ աստվածուհիներ Versace»-, մակագրել է լուսանկարը Դոնաթելլան։
Ֆոտոշարքի համար Հադիդ քույրերն արձակել են երկար մազերը։ Քույրերի ձեռքի պայուսակները ընտրված են համապատասխանաբար՝ Բելլան ձեռքում ունի սև պայուսակ, Ջիջին՝ սպիտակ։ Քույրերի ձեռքերն ասես միահյուսված են և բռնում են մի մեծ կարմիր խնձոր, իսկ Բելլայի ոտքի երկայնքով ձգվում է մի մեծ օձ։
Посмотреть эту публикацию в Instagram
Посмотреть эту публикацию в Instagram