Պետրոս Ավետիսյանը միացել է Կարագանդայի «Շախտյորին»
Կարագանդայի «Շախտյորը» պայմանագիր է կնքել կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի հետ, հաղորդում է ղազախական ակումբի կայքը։
Պետրոս Ավետիսյանը կարիերան սկսել է Երեւանի «Բանանցում», որի կազմում նորամուտը նշել է 2014 թվականին։ Երկու տարում նա թիմի հետ դարձել է Հայաստանի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։
2016-2018-ին Պետրոս Ավետիսյանը հանդես է եկել Երեւանի «Փյունիկում», այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի «Արարատ-Արմենիա», որի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն եւ սուպերգավաթակիր։
2020-ին Պետրոս Ավետիսյանը խաղացել է ղազախական «Տոբոլում»։ Նրա նախորդ ակումբը եղել է Երեւանի «Նոան»։
Պետրոս Ավետիսյանը Հայաստանի հավաքականում մասնակցել է 5 հանդիպման։